Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնը» 3:1 հաշվով
առավելության է հասել «Ատլետիկի» նկատմամբ` 27-րդ անգամ նվաճելով մրցանակը: «Բարսելոնից» գոլերը խփել են Ինյակի Վիլյամսը, Լիոնել Մեսին, Նեյմարը:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին սխալմամբ քաղաքային ավագանու ընտրություններում աջակցել է քաղաքական հակառակորդի թեկնածուին:
Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը՝ հաղորդում է РИА Новости-ին, որն էլ մեջբերում է իրանական պատվիրակության ներկայացուցչին:
Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ երեկ մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Երեկ հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար ընտրվեց արևելագետ Արայիկ Հարությունյանը: Թեկնածուները երեքն էին՝ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը:
Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, նախկին վարչապետի, Թբիլիսիի նախկին քաղաքապետի, պաշտպանության և արդարադատության նախկին նախարարների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլուն նշանակել է Օդեսայի նահանգապետ: Միխեիլ Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն: Օդեսայի նահանգապետի պաշտոնում նրան ներկայացնելով՝ Պյոտր Պորոշենկոն նրան անվանել է «ՈՒկրաինայի ընկեր»:
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ՝ 89 քաղաքացիների արգելելով այցելել Ռուսաստան: Սև ցուցակը հրապարակել է ֆիննական հեռուստառադիոհեռարձակող Yle co կորպորացիան՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտենի տվյալները:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...